ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մուտք գործելով կամ օգտագործելով այս կայքէջը ցանկացած եղանակով, դուք համաձայնվում եք, որ պարտավոր եք հետևել ստորև նշված և սույն կայքի օգտագործմանը վերաբերող այլ պայմաններին և ծանուցումերին:
Ստորև ներկայացված պայմանները հանդիսանում են ԳԱԼԻՏԻ Սուպերմարկետ խանութների ցանցի (այսուհետ նաև` Ընկերության) և https://galiti.am/ կայքում (այսուհետ նաև` կայքում) առաջարկված հնարավորությունները ստացող կամ դրանք ստանալու ցանկություն հայտնած ֆիզիկական անձի (այսուհետ` Անձի) միջև կնքված համաձայնության (ծագող իրավահարաբերության) ընդհանուր պայմանները.
- Համաձայնությունը կնքված է համարվում, երբ Անձն իրականացնում է հետևյալ անհրաժեշտ բոլոր գործողությունները. Կայքի <<ԳՐԱՆՑՈՒՄ>> բաժնում նշված դաշտերերում ճիշտ (իրական) տվյալների լրացում և անհրաժեշտ բոլոր կոճակների սեղմում: Նշված բոլոր գործողությունների կատարմամբ միայն Անձն արտահայտում է իր ցանկությունը (կամքը) տվյալ համաձայնությունը կնքելու համար:
- Կայքում առկա և ստորև ներկայացված պայմանները կարող են լրացվել և/կամ փոփոխվել Ընկերության կողմից՝ իր հայեցողությամբ:
- Ընկերությունը պարտավորվում է սույն համաձայնությամբ սահմանված կարգով համապատասխան հնարավորությունը տրամադրել բացառապես Կայքում նշված Անձին։
Խնդրում ենք ուշադիր կարդալ օգտագործման պայմանները (այսուհետ` պայմաններ)։ Եթե չեք ընդունում սույն պայմանները, ապա մի օգտվեք այս համակարգից և մի օգտագործեք այս կայքը։
ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Ստեղծել հարթակ որտեղ կկիրառվի ռեֆեռալ համակարգը ինչը հնարավորություն կընձեռի Անձին կատարել ոչ միայն հարմարավետ և մատչելի գնումներ, այլև՝ ունենալ հնարավորություն իր և իր ընկերների կատարված գնումների արդյունքում կուտակել միավորներ, որոնք կվերածվեն ՀՀ դրամի, կվերադարձվեն Անձին և վերջինսհնարավորություն կունենա իր հայացողությամբ տնօրինել դրանք:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՌԵՖԵՌԱԼ ՀԱՄԱԿԱՐԳ
Գրանցվելով ՌԵՖԵՌԱԼ համակարգում դուք հանդիսանում եք Ընկերության կողմից տրամադրված հնարավորության սպառողը։
Մեկ ամսվա ընդացքում կատարելով գնումներ մեր խանութ սրահներից առնվազն 50.000 ՀՀ դրամի չափով Ընկերությունը պարտավորվում է հնարավորություն ընձեռնել Անձին իր կատարած գնումների 2% (երկու տոկոս)-ի չափով ռեֆեռալ հաշվին կուտակված միավորն օգտագործել Ընկերությունից նոր գնումներ կատարելու համար կամ վերադարցնել կուտակված միավորներին համարժեք ՀՀ դրամը։
ՌԵՖԵՌԱԼ համակարգը թույլ է տալիս կուտակել միավորներ ոչ միայն կատարելով գնումներ, այլև գեներացնել կուտակային միավորներ ձեր իսկ կողմից խանութ հրավիրված այլ անձանց գնումներից, որոնք նույն կերպ կարող են օգտագործել կամ վերադարձվել, մասնավորապես՝
- 1-ին ընկեր (ձեր կողմից ձեր ռեֆեռալ կոդով գրանցված ընկեր), այս անձի կատարած գնումներից ձեր ռեֆեռալ հաշվին կուտակվելու է 1%( մեկ տոկոս)-ի չափով միավոր: 2-րդ ընկեր (1-ին ընկերոջ կողմից իր ռեֆեռալ կոդով գրանցված ընկեր) այս անձի կատարած գնումներց ձեր ռեվեռալ հաշվին կուտակվելու է 0.6% (զերո ամբողջ վեց տոկոս)-ի չափով միավոր:
- 3-րդ ընկեր (2-րդ ընկերոջ կողմից իր ռեֆեռալ կոդով գրանցված ընկեր) այս անձի կատարած գնումներց ձեր ռեվեռալ հաշվին կուտակվելու է 0.4% (զերո ամբողջ չորս տոկոս)-ի չափով միավոր:
Կուտակված միավորներին համարժեք ՀՀ դրամի մեջ ներառված են նաև հարկերը (հարկային պարտավորությունները), որոնք Ընկերությունը որպես հարկային գործակալ հաշվարկում, պահում և Անձի փոխարեն փոխանցում է ՀՀ պետական բյուջե։
ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ՝ գերազանցելով նվազագույն 50,000 ՀՀ դրամ և ավելին գնումների համագումարը մեկ ամսվա ընդացքում այս միավորներն ակտիվանում են և դառնում են հասանելի Անձի համար: Չկատարելով նվազագույն 50,000 ՀՀ դրամի չափով գնումներ մեկ ամսվա ընթացքում այս միավորները չեն ակտիվանում և զրոյանում են հաջորդ ամսվա սկզբում: Զրոյացումը չի վերաբերվում նախորդ ամիսներին կուտակված միավորներին, որոնք արդեն ակտիվացել են և հասանելի են Անձին, այլ տվյալ ամսում կուտակած միավորներին, որոնք դեռևս չեն ակտիվացել 50,000 սահմանված շեմը չգերազանցելու պատճառով:
6 ամիս անընդմեջ համակարգից չօգտվելու դեպքում Անձը դուրս է գալիս համակարգից, ջնջվում է Անձի անձնական էջը և զրոյանում է խմբում զբաղեցված իր դիրքը, որը վերականգնման ենթակա չէ, այլ կերպ ասած դադարում է սույն համաձայնությամբ ծագած իրավահարաբերությունը՝ իր իրավունքներով և պարտականություններով: Եթե 6 ամիս անընդմեջ համակարգից չօգտվելու պատճառով Անձի էջը ջնջվել է, ապա ցանկության դեպքում միայն հնարավոր կլինի համակարգում նորից գրանցվել և ձևավորել նոր ընկերների խումբ:
Ռեֆեռալ հաշվին կուտակված միավորը Ընկերության կողմից վերադարձվում են տարվա եռամսյակում, իսկ եռամսյակների միջև լինում են մեկամսյա դադարներ, որի ընթացքում վերադարձ չի լինում։
ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Կուտակված գումարների վերադարձի համար անհրաժեշտ է Ձեր անձնական էջում ներկայացնել հայտ նշելով գումարի չափը: Հայտի ներկայացումից հետո ձեզ տրամադվելու է ստացական կոդ, այնուհետև մոտենալով մասնաճյուղ անհրաժեշտ գոմարը ստանալու համար նշել ստացական կոդը և աշխատակցի կողմից ստացական կոդի հաստատումից հետո ստանալ գումարը։
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գաղտնիության քաղաքականություն
Ընկերությունը գերակայություն է համարում Անձի տվյալների (այդ թվում՝ Օգտագործման տվյալների) գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Ստորև ներկայացվում են նշված տվյալների հասկացությունները՝
Անձի տվյալներ – անձին վերաբերող ցանկացած տվյալ (տեղեկություն), որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել վերջինիս։
Օգտագործման տվյալներ – Օգտագործման տվյալներն էլեկտորանային համակարգի միջոցով ինքնաշխատ կերպով հավաքագրված տվյալներ են, որոնք ստացվում են Կայքի օգտագործման արդյունքում:
Անձը տալիս է իր համաձայնությունն իր վերոնշյալ տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար։
Ընկերության կողմից հավաքագրված վերոնշյալ տվյալներն մշակվում և օգտագործվում են Անձի և իր միջև կնքված համաձայնության կատարման և դրա բարելավման նպատակով, ինչպես նաև` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ նպատակներով:
Եթե Անձը ունի հավելյալ հարցեր գաղտնության քաղաքականության վերաբերյալ, ապա կարող է կապվել մեզ՝ զանգահարելով 098 044 457, 095 044547 կամ այցելել մեր մասնաճուղերից որևիցե մեկը;
Ընկերությունը Տվյալները նաև օգտագործում է Անձի հետ կապ հաստատելու և տեղեկություն փոխանցելու համար, որը բխում է Անձի հետաքրքրությունից, օրինակ՝ նպատակային գովազդները, ծանուցումները և հաղորդակցությունը, որոնք ուղարկվում են Անձի գործողություններին համապատասխան: Այնուամենայնիվ, Անձն կարող է կապվել մեզ զանգահարելով 098 044 457, 095 044457 հեռախոսահամարներով կամ այցելել մեր մասնաճուղերից որևիցե մեկը, եթե ցանկանում է դադարեցնել նման տեղեկատվության ստացումը կամ շարունակել մեզ հետ համագործակցությունը:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Որպես այս կայքի օգտագործման պայման՝ Անձը համաձայնում և երաշխավորում է, որ՝
- Օգտագործել այս կայքը սույն պայմաններին համաձայն,
- Օգտագործել այս կայքը միայն օրինական նպատակներով,
- Տրամադրված բոլոր տվյալները ճշմարիտ, ճշգրիտ և ամբողջական են,
- Ընկերությունն իր հայեցողությամբ կարող է արգելափակել Անձի մուտքը դեպի այս կայք ցանկացած պատճառով և իր հայեցողությամբ,
- Սույն կայքի բովանդակությունն ու պարունակվող տեղեկատվությունը պատկանում է Ընկերությանը,
- Չկատարելու ցանկացած սպեկուլյատիվ, կեղծ կամ կեղծ պահանջարկի ակնկալիքով որևէ գործարք։
- Մուտք չգործել, չդիտարկել կամ չպատճենել այս կայքի ցանկացած բովանդակություն կամ տեղեկատվություն` օգտագործելով ցանկացած բոտ, ռոբոտ, սարք, քերիչ կամ այլ ավտոմատացված միջոց կամ որևէ սարք՝ ցանկացած նպատակով, առանց ընկերության գրավոր թույլտվության,
- Չձեռնարկել ցանկացած գործողություն, որն պարտադրում է կամ կարող է պարտադրել Ընկերության ենթակառուցվածքների անհիմն կամ անհամաչափ մեծ բեռ կատարել խորը հղում այս կայքի ցանկացած մասի ցանկացած նպատակով, առանց Ընկերության գրավոր թույլտվության;
- «շրջանակային», «հայելային» կամ այլ կերպ չներառել (չարտահանել, չներբեռնել) այս կայքի ցանկացած մասը որևէ այլ կայք՝ առանց Ընկերության նախնական գրավոր թույլտվության:
